Ամերիկյան զորքերն ու տանկերը մոտենում են Բելառուսի սահմանին

Բացի ԱՄՆ-ի տեղակայումից, սեպտեմբերի 14-25-ը անցկացվող ամենամյա զորավարժություններին կմասնակցեն մինչեւ 1000 զինծառայողներ եւ ռազմական ինքնաթիռներ՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից

1

Ամերիկյան զորքերն ու տանկերը կտեղակայվեն Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանին: Ինչպես հայտնում է Reuters-ը, զինված ուժերը եւ տանկերը Լիտվա կժամանեն սեպտեմբերի 4-ին, ուրբաթ օրը:

Լիտվան հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը դուրս կբերվեն Լեհաստանից՝ նախապես ծրագրված զորավարժություններ անցկացնելու համար: Դրանք «պաշտպանողական բնույթ ունեն եւ ուղղված չեն որեւէ հարեւանի, այդ թվում՝ Բելառուսի դեմ»:

Սակայն զորքերը ժամանում են ավելի վաղ եւ կմնան ավելի երկար, քան կառավարությունն էր նշել մինչ Բելառուսում բողոքի ցույցերի սկսվելը:

Լիտվայի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ տեղակայումը, որը կսկսվի ուրբաթ եւ կտեւի մինչեւ նոյեմբեր, ներառում է 500 ամերիկյան զինծառայող եւ 40 տրանսպորտային միջոց, ինչպիսիք են Abrams տանկերն ու Bradley զրահամեքենաները:

Լիտվայի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ բացի ԱՄՆ-ի տեղակայումից, սեպտեմբերի 14-25-ը անցկացվող ամենամյա զորավարժություններին կմասնակցեն մինչեւ 1000 զինծառայողներ եւ ռազմական ինքնաթիռներ՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից: