«Բարգավաճին» բազմամիլիոնանոց հանրահավաք անել չի ստացվի

Տարօրինակ է, որ եթե կա նման հարթակ՝ ինչո՞ւ են նախընտրում փողոցային պայքարը

1

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը մտահոգություն չունի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է առաջիկայում մեծ հանրահավաք անել։  NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ կարծում է ընդդիմության մոտ մեծ հանրահավաք անել չի ստացվի։

«Մեր խորհրդարանական գործընկերները ունենալով խորհրդարանական հարթակ, որը շատ ավելի արդյունավետ կարող է լինել կոնկրետ հարցերի լուծման համար, ինչպես նաեւ իրենց գաղափարները առաջ բերելու համար, տարօրինակ է, որ եթե կա նման հարթակ՝ ինչո՞ւ են նախընտրում փողոցային պայքարը։ Համենայնդեպս դա իրենց որոշելիքն է»,- ասաց պատգամավորը։

Իշխող ուժի պատգամավորի դիտարկմամբ՝ «Բարգավաճ Հայաստանը» այս քայլով այլ նպատակներ է հետապնդում. «Գուցե, իսկապես բազմամիլիոնանոց հանրահավաքներ է կարողանում կազմակերպել «Բարգավաճ Հայաստանը», ինչը, իհարկե, ես մի քիչ անհավանական եմ համարում։ Բայց տեսնենք, ինչպես ասում են՝ վատն է այն զինվորը, որը չի փորձում եւ չի ուզում դառնալ գեներալ»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։