Ես հանգստություն գտա․ Մարիոն Կոտիար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Դերասանուհին Harper's Bazaar-ի հետ կիսվել է «կորոնավիրուսային» մտորումներով

Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Մարիոն Կոտիարը Harper's Bazaar ամսագրին տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսային համավարակի և այս ամիսների ընթացքում իր մտորումների մասին։

44-ամյա դերասանուհու խոսքով՝ համավարակի ու ինքնամեկուսացման այս ամիսները «շատ հետաքրքիր էին այն առումով, որ ինքը հանգստություն է գտել»։

«Ես ինձ իսկապես մոտ էի զգում ամբողջ աշխարհին, և կարծում եմ՝ շատ մարդիկ նույն զգացողությունն ունեին։ Չկար ինչ-որ կարևոր բան բաց թողնելու վախը։ Ես նաև խորհեցի աշխարհի, հասարակությունում և շրջակա միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- ասել է դերասանուհին։

Խոսելով հունվարին որպես Geenpeace-ի դեսպան Անտարկտիկայում ճանապարհորդության մասին՝ դերասանուհին ասել է, որ այն «իր կյանքում տեսած ամենագեղեցիկ վայրերից մեկն էր»։

«Բայց մենք տեսանք, որ պինգվինների պոպուլյացիան նվազում է, իսկ պլաստիկը հասել է այնտեղ, որտեղ մարդը ոտք չի դրել, այնպես որ դա շատ տագնապալի էր»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ մայիսին Մարիոն Կոտիարն ու նրա ամուսինը` ռեժիսոր և դերասան Գիոմ Կանեն,  վարակվել էին կորոնավիրուսով։ «Տաքսի», «Ներգաղթյալը» և այլ ֆիլմերի աստղի ու նրա 47-ամյա ամուսնու մոտ հիվանդությունը թեթև էր անցել:

Candid: Marion Cotillard has revealed that she found lockdown 'very interesting' as she felt 'connected' to the rest of the worldStunning: The French star, 44, has spoke about the global pandemic and her acting career in a new interview for the October issue of Harper's BazaarLockdown: Talking about the lessons she has learnt during lockdown, Marion told the publication: 'I found this period very interesting. For everybody to be locked down, and for time to stop, I found something of a relief.'Amazing: Marion was feeling reflective as she also discussed her recent Antarctic voyage as part of being a Greenpeace Ocean Ambassador in January (pictured in 2019)

Նյութն ամբողջությամբ՝ tert.am-ում