Նախկին նախագահների կանայք, որոնք ապրել են պատերազմի օրերին, իրենց թույլ չեն տվել երբեւէ կամուֆլյաժով հանդես գալ հանրությանը

Մարդկանց մոտ նոր հոբբիներ են առաջ եկել եւ որոշել են հագուրդ տալ իրենց նախասիրություններին

Երեկ համացանցը ողողված էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի զինվորական լուսանկարներով, իհարկե, սա մի մեծ նորություն չէ, տիկինը երկու տարվա ընթացքում բազում առիթներ է ունեցել նման համազգեստ հագնելու եւ անհարկի մուտք գործելու զորամասեր, ապա եւ խաղասիրական կոչեր հնչեցրել, բայց այս անգամ վարչապետի տիկինը որոշել էր ռազմական ոլորտում իր նոր նվաճումները՝ կրակելը ցուցադրել:

Ավելի ճիշտ լուսանկարներում տիկինը ավտոմատը ձեռքի թավալվել էր գետիններին, կրակել է, թե ոչ, դա պնդել չենք կարող:

Մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրեցին, թե Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «գոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրվված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ»։

Թե ինչու է վարչապետի տիկնոջ խելքին փչել նման նախաձեռնությամբ հանդես գալ, հատկապես, որ ոչ վաղ անցյալում նա խաղաղասիրության քարոզ էր անում, դժվար է ասել:

Հավանաբար կարելի է հասկանալ, որ մարդկանց մոտ նոր հոբբիներ են առաջ եկել եւ որոշել են հագուրդ տալ իրենց նախասիրություններին՝ թքած ունենալով պետության, բանակի դրանց արժեզրկման վրա: Տիկնոջ սիրտը կրակել է ուզել, նա էլ գնացել ու դիվադադար է արել պատերազմող բանակի զորամասերից մեկի անձնակազմին եւ յոթ օր, յոթ գիշեր նրան կրակել են սովորեցրել:

Լավ կլիներ ամուսնու մոտ ժամանակին այդպիսի ցանկություններ առաջ գային, բայց քանի որ այս ընտանիքում դերաբաշխումն այլ կերպ է դասավորված, ուստի կարելի է սպասել Աննա Հակոբյանի նորանոր ֆոտոսեսիաներին: Նա անգամ դասեր չի քաղում նախկինների սխալներից, թե ինչպես Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին իր հանրահռչակ տիկինը հայտնի ֆոտոսեսիաներով դարձրեց թիրախ բոլորի համար:

Հ.Գ․ Տիկնոջ քայլերը որեւէ աղերս չունեն հայրենասիրության եւ բանակի հետ, անգամ նախկին նախագահների կանայք, որոնք ապրել են պատերազմի օրերին, իրենց թույլ չեն տվել երբեւէ կամուֆլյաժով հանդես գալ հանրությանը։

Անի Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

1