Չինաստանը Պուտինի հետ վճռական կմիավորի ջանքերը՝ հանուն միջազգային արդարության

Սի Ծինփինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

1

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը  Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նա մասնավորապես նշել է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ պաշտպանելու է պատերազմի արդյունքները: Այս մասին Թերթ․am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Սինխուա» գործակալությանը:

Չինացի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել «ռուս գործընկերոջ հետ աշխատել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի վճռական պաշտպանության և միջազգային արդարության համար ջանքերը միավորելու ուղղությամբ»: