5,2 միլիարդ դոլար՝ մեկ օրում. Zoom-ի հիմնադիր Էրիկ Յուանի կարողությունը հասել է 22 միլիարդի

Zoom-ի բաժնետոմսերը թանկացել են 32 տոկոսով, տարեկան կտրվածքով աճել 355 տոկոսով

զում

Zoom առցանց խորհրդատվական ծառայության հիմնադիր Էրիկ Յուանը մեկ օրվա ընթացքում վաստակել է 5,2 միլիարդ դոլար: Նրա կարողությունը հասել է 22 միլիարդի, գրում է Bloomberg- ը:

Օգոստոսի 31-ին, եռամսյակային եկամուտների իր հաշվետվությունը հրապարակելուց հետո, Zoom-ի բաժնետոմսերը թանկացել են 32 տոկոսով, տարեկան կտրվածքով աճել 355 տոկոսով՝ կազմելով 664 միլիոն դոլար:

Ընկերության զուտ եկամուտը կազմել է գրեթե 186 միլիոն դոլար: Zoom-ի հաճախորդների բազան 2019-ի համեմատ աճել է 458 տոկոսով՝ կազմելով 370,2 հազար ընկերություն: