«Ինչպես փրկել Նիկոլին»

Աննան հասկացա՞վ, որ Բաքվում իր ծաղկեփնջակամուֆլյաժային ֆոտոսեսիան դիտարկվեց որպես թուլություն և պարտվողականություն...

աննա

Հոլիվուդյան հայտնի աստղերը և Աննա Պոնտացին  կնկարահանվեն «Ինչպես փրկել Նիկոլին» ֆիլմում (լուսանկար)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը շարունակում է հայկական բանակի դեմ իր դիվերսիոն գործունեությունը... Այո՛, հենց այդպես... Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել բանակում չծառայած ամուսնու՝ Նիկոլի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի մշտապես բանակի գործերին խառնվելու և բանակի հաշվին ինքնագովազդվելու էժանագին մոլուցքը...

Չնայած, զարմանալ պետք չէ, քանի որ երկու տարվա մեջ Նիկոլին չի հաջողվել ժողովրդին տված 95 տոկոս խոստումները  կյանքի կոչել և մնում է ինքնագովազդվել Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից մեկի՝ բանակի հաշվին, մշտապես երևալով բանակայինների շրջապատում՝ այցելելով զորամասեր, զինվորական համազգեստը հագին այցելել բնակավայրեր, զինվորական զգեստով ու ծաղկեփունջը ձեռքին ազերի կանանց և մայրերին  խաղաղասիրական կոչերով հանդես գալ, զինվորական համազգեստը հագին լոլիկով ձվածեղ ուտել և այլն...

Հետաքրքիր է, ինչո՞վ է պայմանավորված Աննա Հակոբյանի տրամադրության փոփոխությունը, որ ծաղկեփունջը փոխարինեց ինքնաձիգով... Երևի հասկացավ, որ իր խաղաղասիրական կոչերը Մեհրիբանին, ազերի կանանց և մայրերին, նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող և արտերկրում ապրող ազերի կանանց կողմից անարձագանք մնացին... Աննան հասկացա՞վ, որ Բաքվում իր ծաղկեփնջակամուֆլյաժային ֆոտոսեսիան դիտարկվեց որպես թուլություն և պարտվողականություն... Գուցե՞ ինքնաձիգով Լուկաշենկոն հեղափոխեց մեր խաղաղասեր հեղափոխականներին...

Ասեմ, որ կամուֆլյաժաինքաձիգային ֆոտտոսեսիան ընդհանրապես ժամանակավրեպ է և լավ կլինի՝ Նիկոլն ու իր ընտանիքի անդամները հեռու մնան բանակից... Ճիշտ կլինի՝ Նիկոլն ու Աննան ինքնագովազդվեն «Աջափնյակ» մետրոյի կայարանում, այցելեն Նիկոլի կողմից բացված, բայց իրականում չգործող գործարանները և արտադրամասերը, ինչպես նաև հպարտանան միլիոնավոր դոլարների տոկոսով վերցված գումարների հաշվին վերանորոգվող ճանապարհներով...

Ավելի լավ է Աննան շարունակի իրեն երևակայել Տիգրան Մեծի կին՝ Կլեոպատրա Պոնտացի և այդ տեսակ ֆոտոսեսիաներում նկարահանվի...

Հ.Գ. Առաջարկում եմ ԱՄՆ-ում բնակվող մեր նիկոլապաշտ հայրենակիցներին այնքան գումար հավաքել, որ հոլիվուդյան հայտնի աստղերին և Աննա Պոնտացուն հրավիրեն «Ինչպես փրկել Նիկոլին» ֆիլմում նկարահանվելու... Գոնե հայրենիքը հեռվից սիրող ու Նիկոլի համար իրենց երկու կես անող մեր գլենդեյլա և լոսանջելեսաբնակ հայրենակիցները գումար հավաքեն...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան