Ալկոհոլային թունավորումից մահացածներ կան նաև Երևանում. 11 մահ. մանրամասներ

Կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ
Live24.am-ը ներկայացնում է

հիվանդանոց

Արմավիրի մարզում օգոստոսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ շտապ օգնության մեքենայով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արմավիր քաղաքի բնակիչներ 54-ամյա Ալեքսան Ասատրյանը, 53-ամյա Գագիկ Սարգսյանը, 61-ամյա Գագիկ Նիկոլյանը եւ 58-ամյա Մովսես Հարությունյանը։

Հիվանդանցում Ա․ Ասատրյանն ու Գ․ Սարգսյանը մահացել են, իսկ Գ․ Նիկոլյանն ու Մ․ Հարությունյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, այսօր սեպտեմբերի 1-ին, ժամը 01։ 00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում, հիպորլեմիկ շոկ» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս անգամ Արմավիրի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզում է, որ տեղափոխվածը Արմավիր քաղաքի բնակիչ 69-ամյա Ռուբիկ Զաքարյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Գիշերը ժամը 01։50-ի սահմաններում դարձյալ «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «սուր ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 2 քաղաքացի։ Արմավիրի ոստիկանները պարզում են, որ տեղափոխվածները Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանն է եւ 47-ամյա Համլետ Ամիրխանյանը։ Վերջիներս նույնպես գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ժամը 02։45-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագ է ստացվել, որ «սուր ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի եւ 1 քաղաքացու դի։ Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, մեկնելով «Արմենիա» բժշկական կենտրոն, պարզել են, որ նրանք են՝ Գագիկ Նիկոլյանը, ում բնակության վայրն ու ծննդյան թիվը պարզվում է, եւ 61-ամյա Մաթեւոս Սարգսյանը, իսկ մահացածը Մովսես Հարությունյանն էր, ում բնակության վայրն ու հասցեն ճշտվում է։ Ժամը 05։20-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հ․ Ամիրխանյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, եւ ըստ տեղեկությունների՝ այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ մահացածներն ու հիվանդանոցում գտնվողները թունավորվել են ոգելից խմիչքից։

Նշենք, որ ՔԿ-ն արդեն իսկ հաղորդագրություն է տարածել, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: