Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Իրանի հարավային Քերման նահանգում արդեն երեք տասնամյակ շարունակվող սոսկալի երաշտի հետևանքներին՝ նկատելով, որ կլիմայական փոփոխությունների հետևանքներն արդեն զգացվում են մոլորակի տարբեր հատվածներում:

Լուսանկարներում ներկայացված է՝ ինչպես են երեխաները կիլոմետրեր հաղթահարում ջուր գտնելու համար: Հրապարակվել են ծարավից սատկած ու արևի տակ փտող անասունների լուսանկարներ:

Լուսանկարների հեղինակ Մոհամադ Բաղալ Ասղարին նշել է, որ ֆոտոշարքով ցանկանում է ցույց տալ ինչպիսի սարսափելի պայմաններում են մարդիկ ապրում Քերմանում:



0Comments