Գահավիժում եք ահռելի արագությամբ

Բացի հիասթափությունից, խաբվածության զգացումից և անորոշությունից ուրիշ ոչինչ չկա

1

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հետաքրքիր է, Փաշինանի իշխանության ներկայացուցիչները վերջին անգամ, ե՞րբ են հանդիպել իրենց միջին վիճակագրական ընտրողին կամ հեղափոխության աջակցին և լսել, թե ի՞նչ են մտածում նրանք այս իշխանության մասին:

Հարգելիներս, ձեր սոցիալ-քաղաքական աջակցության բազան անապատացած է: Այնտեղ բացի հիասթափությունից, խաբվածության զգացումից և անորոշությունից ուրիշ ոչինչ չկա: Վայելեք պարգևավճարների բերկրանքը, բայց մեկ-մեկ էլ պրիմիտիվ քաղ-տեխնոլոգիաների օգնությանը դիմեք, բացի ձեր YouTube-յան ալիքների հիմարագույն ռոլիկների վրա ծախսվող ահռելի գումարներից:

P.S. Գահավիժում եք ահռելի արագությամբ, նույնիսկ արձակուրդային տխմար PR «լեռը մուկ ծնեց» ինքնավստահություն չանելու անթույլատրելիությունն եք սկսել արհամարհել»