Քրեական գործ է հարուցվել՝ Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ

Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությանը

Առուշ Առուշանյան

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ 

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունում քաղաքացու հաղորդման հիման վրա միջադեպով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 113 հոդվածի 3-րդ եւ 6-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։

«Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությանը»,- ասաց Խաչատրյանը։