Էդ ինչի՞ կոկորդիլոսները կարող են թռչունի և սողունի սինթեզ լինել, իսկ ճապոնացիները կորեացիների և չինացիների սինթեզ լինել չեն կարող

Հա, լավ, ի՜նչ մի աղմուկ եք բարձրացրել ճապոնացիների «էթնոգենեզի» վերաբերյալ Սինանյանի բացահայտումներից

արարատի մարզպետ

Հա, լավ, ի՜նչ մի աղմուկ եք բարձրացրել ճապոնացիների «էթնոգենեզի» վերաբերյալ Սինանյանի բացահայտումներից։ Էդ ինչի՞ կոկորդիլոսները կարող են թռչունի և սողունի սինթեզ լինել, իսկ ճապոնացիները կորեացիների և չինացիների սինթեզ լինել չեն կարող։

Շնորհակալ եղեք, որ չի ասում` հայերը եգիպտացիների և հրեաների սինթեզ են (նրանց, էլի, որ Տիգրան Մեծը բերել, բնակեցրել էր Հայաստանում, որ «շենացնի» մեր երկիրը, կամ` մենք աղվաններից ենք առաջացել. տարածաշրջանի «ամենահինավուրց ազգերից» մեկի` ադրբեջանցիների հետ խաչասերման ճանապարհով։

Կարևորն այստեղ այն է, որ մեզ օր-օրի վարժեցնում են մեր դեմոգրաֆիական խնդիրները այլազգիներին` հնդիկներին, արաբներին, ինչու չէ` քրդերին և ասորիներին ուծացնելու կամ նրանց հետ ուծացվելու` «սինթեզի» հաշվին լուծելու «գաղափարի» հետ։

Իսկ թե ինչ նոր «էթնոս» կարող է առաջանալ մի 2000 տարի անց հայոց աշխարհում` այն բանից հետո, երբ Սինանյանի և իրեն Սփյուռքի հարցերով հանձնակատար նշանակողի ջանքերով 2050թ. Հայաստանի բնակչության թիվը առնվազն 5 միլիոնի հասցնելու «ռազմավարական ծրագիրն» աշխատի, կարևոր չէ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից