Թուրքիայի տնտեսության մեջ անկում է սպասվում

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով Թուրքիայի համար տարվա երկրորդ կիսամյակում կանխատեսվում է 7․1-13․1 տոկոս տնտեսության անկման ցուցանիշ

թուրքիա

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության կողմից 14 ընկերության մասնակցությամբ կատարված հետազոտության արդյունքներով՝ այս տարվա երկրորդ կիսամյակում Թուրքիայի համար միջինը 11,8 տոկոս, իսկ 2020թ․ ընդհանուր առմամբ միջինը 1․9 տոկոս տնտեսական անկում է սպասվում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Կանխատեսումների համաձայն կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով Թուրքիայի համար տարվա երկրորդ կիսամյակում կանխատեսվում է 7․1-13․1 տոկոս տնտեսության անկման ցուցանիշ։

Նշվում է, որ Թուրքիայի տնտեսությունը 2020թ․ առաջին կիսամյակում 4․5 տոկոսով աճ է գրանցել։

Այս կանխատեսումները ցույց են տալիս, որ 2009 թվականից  ի վեր  տարեկան կտրվածքով Թուրքիայի տնտեսությունում առաջին անգամ է անկում սպասվում։