Լուկաշենկոն Մոսկվա է մեկնում

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկային ծննդյան կապակցությամբ

լուկաշենկո

Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինը զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հաղորդում է Sputnik-Բելառուս Telegram-ալիքը։

Զանգի համար առիթ է ծառայել Բելառուսի նախագահի ծննդյան տարեդարձը․ Ալեքսանդր Լուկաշենկոն 66 տարեկան է։

Լուկաշենկոն ծնվել է 1954 թվականի օգոստոսի 30-ին Վիտեբսկի մարզի Օրշանսկի շրջանի Կոպիս գյուղում։ Այդ ամսաթիվը նշված էր նրա պաշտոնական կենսագրության մեջ նախքան 2010 թվականը։ Եւ չնայած ներկայում երկրի ղեկավարի պաշտոնական կայքում նրա ծննդյան օրը նշված է օգոստոսի 31-ը (այդ օրը տոնում է իր ծննդյան տարեդարձը նրա կրտսեր որդի Նիկոլայը)՝ բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ շարունակում են շնորհավորել նախագահին օգոստոսի 30-ին։

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկային ծննդյան կապակցությամբ, news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է Կրեմլի կայքը։

«Հաստատվել են ռուս-բելառուսական դաշնակցությունն ամրապնդելու եւ բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ միտումները։

Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մոսկվայում»,-նշված է հաղորդագրության մեջ։