Պուտինը կարող է այցելել Մինսկ

Պեսկովը՝ Պուտինի՝ Բելառուս հնարավոր այցի մասին

1

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Վլադիմիր Պուտինի Բելառուս հնարավոր այցի մասին հարցին: Նրա խոսքերով, պետության ղեկավարը դեռ նման ծրագրեր չունի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ, «WarGonzo»-ի Telegram ալիքը՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի իր աղբյուրին, հայտնել էր, որ Պուտինը կարող է այցելել Մինսկ առաջիկա ամսվա ընթացքում․ «Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգությունն ապահովելու համար է, որ Ռուսաստանի էլիտար հատուկ նշանակության ջոկատներից մեկը կարող է գործուղվել Բելառուս»,-ասված է հաղորդագրության մեջ: