Քիչ առաջ հիվանդանոցում մահացավ Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն

Ըստ մամուլի տեղեկությունների, պայթյունը եղել է հենց 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը

պայթյուն

Քիչ առաջ Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երեւանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով։

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ 41-ամյա տղաամարդն ուներ մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

Ըստ մամուլի տեղեկությունները պայթյունը եղել է հենց 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը: Բնակիչները պատմել են, որ տեղեկություններ են լսել, որ նա ցանկացել է էսենցիա խմել եւ վերջ տալ կյանքին: Ըստ այդ տեղեկությունների, նա խաղադրույքների հետեւանքով կորցրել է իր բնակարանը եւ գտնվել հոգեպես ծանր վիճակում: