ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է՝ հանդիպելու տեղի բնակիչների հետ ու լսելու նրանց խնդիրները:
Քաղաքացիներից մեկը Փաշինյանը հետ զրույցում հայտարարեց, որ շատ գոհ է վարչապետի աշխատանքից, բայց որոշ հարցեր կան. «Ճիշտ ա՝ դուք ճանապարհներ եք բացել, սակայն բացել եք օլիգարխների համար, որ նորից հարստանան: Ես գյուղացի եմ, արտադրում եմ կաթ ու միս: Նա ինձանից կաթն առնում է 130 դրամով, 5 լիտրից ստանում է մեկ կգ պանիր ու այն թանկ վաճառում»:
Գյուղացիների կարծիքով, պետք է թույլ չտալ, որ կաթի փոշի ու սառած միս մտնի Հայաստան, արդյունքում կաթի ու մսի գինը կբարձրանա, գյուղացին ավելի լավ կապրի, իսկ սնունդն ավելի առողջ կլինի:
0Comments