ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ոստիկանական ուժեր, տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներ են կուտակվել

Քիչ անց «ԿԱՄՔ »հասարակական նախաձեռնության անդամներն ու մի շարք քաղաքացիներ պատրաստվում են մեծ հավաք անցկացնել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց

ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ոստիկանական ուժեր են կուտակվել, կան տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներ։

Հիշեցնենք, որ քիչ անց «ԿԱՄՔ »հասարակական նախաձեռնության անդամներն ու մի շարք քաղաքացիներ պատրաստվում են մեծ հավաք անցկացնել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց հերթական անգամ պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Վերոնշյալ նախաձեռնության անդամների կողմից Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիան արդեն մի քանի օր է մեկնարկել է, նրանք մինչ այս շրջում էին Երևանի փողոցներով, իրազեկում կատարում այսօր կայանալիք բողոքի ակցիայի մասին։

Ակցիան, ըստ նախնական տեղեկության, կմեկնարկի ժամը 13:00-ից։

1

1

1