Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ է գրանցել

Պրեպարատը ցույց է տվել իր արդյունավետությունն ու անվտանգությունը

կորոնավիրուս

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութ, որը ոչ թե հեղուկ է, այլ փոշենման։ Պատվաստանյութը մշակվել է Գամալեյի անվան գիտական կենտրոնի կողմից։ Գրանցման վկայական մասնավորապես տրվել է «Գամ-Կովիդ-Վակ-Լիո» պատվաստանյութին, որը լիոֆիլիզատի տեսք ունի եւ նախատեսված է ներմկանային ներարկյան լուծույթ պատրաստելու համար։ Գրանցումն իրականացվել է կլինիկական փորձարկումների արդյունքների ամփոփման հիման վրա։

Փորձարկումները կատարվել են կամավորների մասնակցությամբ։ Պրեպարատը ցույց է տվել իր արդյունավետությունն ու անվտանգությունը։ Ավելի վաղ, օոգտոսի 11-ին գրանցվել էր «Սպուտնիկ Վ» ռուսական հակակորոնավիրուսային առաջին պատվաստանյութը, որը սկսել էր թողարկվել օգոստոսի 15-ից։ Նախատեսվում է, որ շուտով կգրանցվի նաեւ «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից մշակվող պատվաստանյութ եւս։