Լավրով. ընդդիմությունը Բելառուսում ղեկավարվում է Արևմուտքից

Մենք լսել ենք ԱՄՆ դիրքորոշումը, որ նրանք հետաքրքրված չեն Բելառուսում իրավիճակի շուրջ արհեստական ճգնաժամ ստեղծելուն
Live24.am-ը ներկայացնում է

լավրով

Բելառուսի ընդդիմությունը ղեկավարվում է Արեւմուտքից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման արդյունքում։

«Մենք լսել ենք ԱՄՆ դիրքորոշումը, որ նրանք հետաքրքրված չեն Բելառուսում իրավիճակի շուրջ արհեստական ճգնաժամ ստեղծելուն։ Նրանք ընդգծել են իրենց հետաքրքրվածությունն առ այն, որ բոլոր արտաքին դերակատարները նպաստեն իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության կարգավորմանը։ Ի պատասխան՝ մենք ասել ենք, որ սատարում ենք այդ մոտեցումը։ Սակայն մենք չենք համարում, որ հնարավոր է արտաքուստ փորձել միջնորդներ առաջ քաշել Բելառուսի ղեկավարության եւ ժողովրդի համար՝ լինի դա ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, թե որեւէ առանձին հարեւան երկիր։ Բելառուսցիներն իմաստուն ժողովուրդ են, նրանք ինքնուրույն կարող են որոշել այն ձեւերը, որոնց շրջանակում կառուցված է համազգային երկխոսությունը, եւ որոնք կօգնեն հաղթահարել այժմ ծագած դժվարությունները։

Մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությանը՝ անցկացնել սահմանադրական բարեփոխումներ՝ որպես հասարակության հետ կոնսոլիդացիայի ձեւ՝ հաջորդող նախագահական ընտրությունների անցկացմամբ։ Ես համարում եմ, որ այդկերպ նրանք ձեռք են մեկնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Բելառուսի կայունության եւ միասնականության մեջ։ Այդ քայլը, իհարկե, պետք է նկատի ընդդիմությունը եւ մեր բոլոր արեւմտյան գործընկերները, որոնք այժմ ղեկավարում են այդ ընդդիմությանը»,-նշել է Լավրովը։

Հարց․ Պատմե՞լ է Ձեզ արդյոք Ս․Բիգանը Ս․Գ․Տիխանովսկայայի հետ հանդիպման մանրամասները։ Ո՞րն է Ձեր գնահատականն այդ հանդիպման կապակցությամբ։

Նրա խոսքով՝ չկան օբյեկտիվ պատճառներ, որ հակառուսական տրամադրություններ են տարածվել Բելառուսում, սակայն Բելառուսում բռնության հերթական շղթան հրահրել ցանկացողներին մենք նկատել ենք։ «Այսօր մենք կոչ ենք արել պետքարտուղարի տեղակալին, որ այն դրական միտումները, որոնք վերջին շաբաթվա ընթացքում նկատվել են Մինսկում եւ այլ քաղաքներում, երբ ցույցերն իսկապես խաղաղ են անցնում, երբ չկան իրավապահներին ուղղված սադրանքներ ինչ-որ ուժային գործողություններ կատարելու համար, ամրապնդվել եւ աջակցություն են ստացել առանցքային արեւմտյան երկրների կողմից։ Մեր կոչն այն մասին էր, որ այդ երկրները, նախ, ԱՄՆ-ը եւ Եվրամիության առաջնորդները, ուշադրություն դարձնեն այն շրջանակներին, որոնք, օրինակ, Լեհաստանում, Լիտվայում ամեն կերպ արտահայտում են դժգոհություն, որ իրավիճակը Բելառուսում կարգավորվում է եւ փորձում են հրահրել բռնի գործողություններ ուժայինների համապատասխան արձագանքը հրահրելու համար։ Մենք համարում ենք, որ դա չափազանց վտանգավոր է, եւ ես կարող եմ ասել, որ պարոն Բիգանը, ըստ իս, հասկացել է մեր լուրջ մտավախությունները»,-ասել է նա։