Ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել այս պաշտոնյաներին, որոնցից այսքան դժգոհություն կա

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է Մարությանին փոխելու պահը

1

«Մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին և Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։

Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ մարդիկ շատ քիչ են, մյուս կողմից՝ մասնագետները չեն ուզում կապվել իշխանությունների հետ՝ ապագան անորոշ է։

Մի պատճառ էլ կա․ այս կարևոր ոլորտներում ձախողումները շատ են վնասում իշխանությունների իմիջին, ուստի նոր մարդիկ՝ նոր ձախողումներ Երևանում, կրթության ու առողջապահության ոլորտներում իշխանությունը չի մարսի։

Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է կոծկել սրանց թերությունները, ներշնչել, թե ամեն ինչ լավ է։ Հենց սա է դեր խաղացել, որ որոշել է «ձեռք չտալ» Հայկ Մարությանին։

Նա էլ, օգտվելով առիթից, խրոխտ տեքստ էր տարածել նախկինների ու «պատվեր կատարող» լրատվության մասին։ Իրականում՝ ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է քաղաքապետին փոխելու հարցը, և նա Նիկոլ Փաշինյանի «ամենաանհաջող կադրն» է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: