Լուկաշենկոն հրահանգել է կիրառել «ամենակոշտ միջոցները»

Մի շարք երկրներ Բելառուսի դեմ իրականացնում են գունավոր հեղափոխությունների սցենարներ, որոնց առանձնահատկություններից մեկը արտաքին գործոնի կիրառումն է

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը հրահանգել է կիրառել «ամենակոշտ միջոցները»՝ պահպանելու համար երկրի տարածքային ամբողջականությունը։

Այս մասին հաղորդում է Sputnik-ը։ Այցելելով Գռոդնոյի զորամաս, Բելառուսի ղեկավարը կրկին հայտարարել է, թե մի շարք երկրներ Բելառուսի դեմ իրականացնում են գունավոր հեղափոխությունների սցենարներ, որոնց առանձնահատկություններից մեկը արտաքին գործոնի կիրառումն է։

«Սովորաբար նրանք իրավիճակը բզբզում են ներսից՝ գործող  իշխանության դեմ։  Բայց քանի որ մեզ մոտ իշխանությունն իր տեղում է և կոշտ դիմադրություն է ցույց տալիս և ոչ միայն դիմադրում է, այլևս վերահսկում իրավիճակը, նրանք միացրել են նաև արտաքին գործոնը», - ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն ընդդիմությանը մեղադրել է նաև ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու մեջ։ Ինչու՞ բելառուսներն իրեն չեն հավատում։ Նա վստահեցրել է, որ որ ընդդիմադիրները ծրագրում են բելառուսական զինվորականների ուժերը տեղաբաշխել, ինչպես նաև մարդկանց շեղել ներքին խնդիրներից սահմաններին լարվածություն ստեղծելով։ «Ռազմական աջակացությունն ակնառու է ՝ ՆԱՏՕ-ի զորքերի առաջխաղացումը դեպի սահմաններ։ Նրանք ամեն ինչ տանում են նրան, որ իբրև թե այստեղ բերեն նոր նախագահին», - Լուկաշենկոն հավելել է, որ եթե նրանց հաջողվի զորք ներս մտցնել, երկրի վրա կարելի է խաչ քաշել։