Տասնյակ հազարավոր գերմանացի զբոսաշրջիկներ շտապ լքում են Իսպանիան

Գերմանիայից ժամանած ավելի քան 40 հազար զբոսաշրջիկներ ստիպված են գալիք շաբաթվա ընթացքում լքել Բալեարյան կղզիները

իսպանիա

Գերմանիայից ժամանած ավելի քան 40 հազար զբոսաշրջիկներ ստիպված են գալիք շաբաթվա ընթացքում լքել Բալեարյան կղզիները և Իսպանիայի այլ տարածքներ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Tourprom-ը:

իսպանիա

Նշվում է, որ Իսպանիան դուրս է մնացել այցելելու ենթակա անվտանգ երկրների ցանկից՝ COVID-19 դեպքերի աճի պատճառով: Ներկայում Գերմանիայի քաղաքացիներին թույլատրվում է այցելել միայն Կանարյան կղզիներ:

Իսպանիայից վերադարձած բոլոր անձինք COVID-19–ի հհայտնաբերման թեստ կհանձնեն և մինչև արդյունքների ստացումը կպահպանեն կարանտինային ռեժիմ:

իսպանիա

Այս որոշման կապակցությամբ գերմանական տուրօպերատորները չեղարկել են դեպի Իսպանիա թռիչքային ծրագրերը, իսկ այնտեղ մնացած զբոսաշրջիկները կարող են ժամկետից շուտ վերադառնալ: