Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք. Սերժ Սարգսյան

Իսկ ինչի՞ համար մենք պիտի ներողություն խնդրեինք Ադրբեջանից. այն բանի համա՞ր, որ մենք հետևելով օրենքի տառին փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավո՞ւնքը

սերժ

Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզ ներողություն խնդրենք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից երկու տարի անց առաջին անգամ պաշտոնապես  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր պատասխանը որ՞ն է օրերս BBC-ի «Hard talk» հաղորդմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված  հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է ներողություն խնդրել Ադրբեջանից հայերի՝  այսպես կոչված ռազմական հանցագործությունների համար։

«Իսկ ինչի՞ համար մենք պիտի ներողություն խնդրեինք Ադրբեջանից։ Այն բանի համա՞ր, որ մենք հետևելով օրենքի տառին փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավո՞ւնքը։ Իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշե՞լ։ Այն բանի համա՞ր, որ նրանք իրենց կրակատետերը տեղադրել էին բնակավայրերում, և այդպիսով իրենք իրենց ապահով էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությանը։ 1992թ․-իմինչև մայիս ամիսը օր է եղել՝ Ստեփանակերտի  վրա մինչև 350 ռումբ, արկ ու հրթիռ  է ընկել, այդ բանի համար ներողություն խնդրեի՞նք։ Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեկս չունենք ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։  Մենք ամաչելու ոչինչ չունենք, մենք կամաչեինք, եթե չդիմադրեինք, եթե չպատշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք «Ստեփանակերտ –Ստեփանակերտ» երգել, այ, այդ ժամանակ մենք ներողություն պիտի խնդրեինք, բայց ոչ թե Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից, և առաջին հերթին այն տղաներից, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր։ Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Պաշտոնաթող նախագահը նշեց, որ ցավում է թե՛ հայկական կողմից, թե՛ ադրբեջանական կողմից քաղաքացիական զոհերի համար, բայց ցավոք, պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ դա է։

«Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք»,- եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը։