Բեյրութից երեկ Հայաստան է վերադարձել 100 հայ, այդ թվում՝ 21 երեխա

Այս մասին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով երեկվա չվերթին

Բեյրութից Հայաստան են վերադարձել շուրջ 100 հայեր:

Այս մասին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով երեկվա չվերթին:

«Բեյրութից Հայրենիք վերադարձան շուրջ 100 հայրենակիցներ, որոնց թվում 21 երեխա։

Այս չվերթով վերադարձողներ ունեցանք նաև Սիրիայից և Միացյալ Էմիրություններից»,- գրել է նա։