iPhone 11-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է

Այս սմարթֆոնը անցյալ տարի առաջատար էր ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում

iPhone 11

iPhone 11-ը դարձել է ամենապոպուլյար սմարթֆոնն աշխարհի հինգ երկրում։ Այս մասին տեղեկանում ենք Counterpoint գործակալության շուկայի հետազոտության արդյունքներից։

2020 թվականի ապրիլի դրությամբ iPhone 11-ի մասնաբաժինը ամերիկյան շուկայում կազմել է 16 տոկոս։ Այս գաջեթը նաեւ առաջատար է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Չինաստանում եւ Ճապոնիայում։

iPhone 11

Որոշ երկրներում է, որոնց շուկաները հետազոտվել են նշված զեկույցը կազմող մասնագետների կողմից, թեեւ iPhone 11-ն առաջատար չէ, սակայն առաջատարների ցանկում է։

 

Հիշեցնենք, որ այս սմարթֆոնը անցյալ տարի առաջատար էր ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում։

iPhone 11