Սորոսի հիմնադրամը Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունները անպատվություն է որակել

«Բաց հասարակության հիմնադրամները», որն ավելի շատ հայտնի է որպես Սորոսի գրասենյակ, դիմել է ԱԺ նախագահին․ ԱրմԼուր․am

1

Օրեր առաջ Հրապարակ օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը մասնավորապես շեշտել էր թե «Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:

Այս հայտարարություններից հետո «Բաց հասարակության հիմնադրամները», որն ավելի շատ հայտնի է որպես Սորոսի գրասենյակ, դիմել է ԱԺ նախագահին:

Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.

«Մեծարգո պրն․ Միրզոյան․

Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։

Ես համոզված եմ, Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական և բառապաշարային դրսևորումներով, ինչպես նաև արտահայտած բովանդակությամբ։

Կարծում եմ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան Բաց հասարակության հիմնադրամների նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը և Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը։

Ես ավելի քան վստահ եմ, որ Ձեր կուսակցության՝ լեգիտիմ քաղաքական իշխանության համար, անպատվություն է նման փաստարկներով հանդես գալը, անգամ եթե/ երբ հարկ եք համարում հանցավոր ռեժիմի ամենագռեհիկ ներկայացուցիչներից մեկի հետ բանավիճել»։

1