Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է ճանաչել Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները

Լոնդոնը միջազգային գործընկերների հետ աշխատելու է, որպեսզի պատժի մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկի բելառուսական իշխանություններին

1

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է ճանաչել Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները։

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։ «Աշխարհը սարսափով է հետեւում այն բռնությանը, որը բելառուսական իշխանությունները գործադրում են խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու համար, որոնք հետեւեցին այդ կեղծ նախագահական ընտրություններին, եւ որոնց արդյունքները Մեծ Բրիտանիան չի ճանաչում»,- հայտարարել է Ռաաբը։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ միջոցով անցկացնել հետաքննություն, պարզելու համար այն թերությունները, որոնք ընտրությունները դարձրել են անարդարացի։

Նա նաեւ ասել է, որ Լոնդոնը միջազգային գործընկերների հետ աշխատելու է, որպեսզի պատժի մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկի բելառուսական իշխանություններին։

Ավելի վաղ ԵՄ-ն նույնպես Բելառուսում տեղի ունեցած ընտրությունները որակել էր անարդարացի եւ անազատ եւ սպառնացել Լուկաշենկոյին սանկցիաներով։