Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ըստ tert.am-ի գրում է Reuters գործակալությունը։
«Եվրամիությունը պետք է շարունակի համախմբել ուժերը՝ ի պաշտպանություն հարյուր հազարավոր բելառուսների, որոնք խաղաղ կերպով հանդես են գալիս իրենց իրավունքների, ազատության և անկախության պահպանման օգտին»,- Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահը։
0Comments