Թրամփը հայտնել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինին՝ նախքան ընտրությունները

Հավանական է համարվում, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա հաջորդ ամիս Նյու Յորքում
Live24.am-ը ներկայացնում է

պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հայտնել է, որ ցանկանում է անձամբ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նախքան նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները:

Ինչպես հայտնում է NBC News-ը, այս մասին տեղեկացրել են ԱՄՆ վարչակազմի 4 ներկայացուցիչներ՝ նշելով, որ պաշտոնյաները տարբերակներ են դիտարկում նախագահների հաջորդ հանդիպման տեղի և ժամանակացույցի վերաբերյալ: Հավանական է համարվում, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա հաջորդ ամիս Նյու Յորքում:

Իրավիճակին քաջատեղյակ պաշտոնյաները հաղորդել են, որ գագաթնաժողովի նպատակը կլինի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև միջուկային զենքի վերահսկման նոր համաձայնագրի հարցում առաջընթացի գրանցումը:

Ըստ աղբյուրի՝ Թրամփը ցանկանում է այդ հանդիպումն օգտագործել որպես իր բանակցելու և գործարքներ կնքելու ունակությունները ցուցադրելու հնարավորություն ընտրություններից առաջ: