«Դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել. Շարմազանովը` Մարուքյանին

Իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում

«Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք,երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր «երեսով տալիս » `նշելով թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն քննադատությանը, որ ներկա եւ նախկին իշխանությունները պայմանավորված են գործում:

««Լուսավոր Հայաստան » կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում :Նա հերթական անգամ ակնարկել է թե «քայլողների» ռեժիմի այլընրանքն իրենք են:

Կարծում եմ բանախոսը,ում հետ Աժ -ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ,քաջ գիտակցում է ,որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal -ը `մենակատարին:

Ավելին. ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը,այն «այլըտրանքի», որը չհամարձակվեց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանադրական Դատարան դիմելու ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրաքի», որը հրաժարվեց ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը:

Նիկոլի վարչապետության առաջադրման փփաստաթղթի տակ իմ ու իմ հանրաեպետական ընկերների ստորագրությունը չէ դրված,այլ` ձեր:

«Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմբերի 2-ին դուք լուռ էիք, երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր «երեսով տալիս »` նշելով թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել /հավանաբար բացառապես իր բարի կամքի շնորհիվ/ և վերջապես, երբ բոլոր ազգայյին ուժերը իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը:

Հետևաբար կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը:

Մեր պայքարը իշխանության սատելիտների դեմ չէ,այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության:

Հ.Գ. Իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում»: