Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վաղը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը

Տիրամայր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վաղը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
________
Երբ Աստվածամայրը հրավիրվեց փոխվելու իր Միածին Որդու մոտ, Հովհաննես Ավետարանիչը կիպարիսի փայտ վերցրեց և դրա վրա կերպաձևեց Տիրամոր պատկերը…

Ապա պատկերը վերցրին Աստվածածնի ձեռքից, բոլորը երկրպագեցին Տիրամորը և նրանից կենդանարար օրհնություն խնդրեցին»: Պատկերի բժշկարար զորությունը տարածվեց ողջ Հրեաստանում:

«Սակայն Բարդուղիմեոսը հույժ վշտացած էր, որ չհասցրեց տեսնել Տիրամորը, և չընդունեց վերջին օրհնությունը: Առաքյալները այս տեսնելով կամեցան մխիթարել իրենց եղբորը և նրան տվին Տիրամոր պատկերը, որը վերցնելով՝ Բարդուղիմեոսն ուրախացավ: Ապա Սուրբ Հոգու հրամանով մեծ փութով Բարդուղիմեոս առաքյալը եկավ Հայոց երկիրը, որտեղ մեծամեծ հրաշքներ կատարվեցին սուրբ պատկերի միջոցով:

Հետագայում Տիգրիս գետի շրջակայքում առաքյալը դրեց Տիրուհու տաճարի հիմքը, կառուցեց մի փոքր եկեղեցի՝ այն անվանելով Սուրբ Աստվածածին, նրա մեջ էլ դնելով Տիրուհու Սուրբ պատկերը...

qahana.am