Բելառուսում ոստիկանության փոխգնդապետը ծաղիկներ է բաժանել բողոքի ակցիայի մասնակից կանանց

Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանը մոտենում կանանց և սպիտակ վարդեր բաժանում նրանց

Բելառուսի Ժաբինկա քաղաքում ոստիկանության փոխգնդապետը ծաղիկներ է բաժանել բողոքի ակցիայի մասնակից կանանց: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Tut.by Telegram ալիքում, փոխանցում են analitik-ն ու Լենտան:

Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանը մոտենում կանանց և սպիտակ վարդեր բաժանում նրանց:

Տեսանյութում լսվում է նաև, թե ինչպես է ակցիայի մասնակիցներից մեկը բոլորի փոխարեն շնորհակալություն հայտնում ոստիկանին։

 

 

​​​​​​​