Դատարանն արգելել է «Թիմ» ընկերությանը շարունակել «Բիլայն»-ի ձեռքբերման գործընթացը

«Յուքոմը» դատական հայց էր ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ընկերության դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արգելել է «Թիմ» ընկերությանը շարունակել «Բիլայն»-ի ձեռքբերման գործընթացը։

Հիշեցնենք, որ «Յուքոմը» դատական հայց էր ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ընկերության դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար։

Հայցվոր կողմը դատարանից խնդրել էր հայցի ապահովման միջոց կիրառել եւ որպես միջանկյալ միջոց արգելել «Թիմ» ընկերությանը՝ շարունակել բանակցությունները «Վեոն Արմենիա» (Բիլայն) ընկերության բաժնետոմսերը ձեռքբերելու ուղղությամբ, ինչպես նաեւ կնքել գործարքը, գրանցել գործարքից բխող իրավունքները։