Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ՝ Բելառուսի ճգնաժամը կարգավորելու համար. Պոմպեո

Սլովենիայի վարչապետ Յանեկ Յանսան նշել է, որ միակ խաղաղ լուծումը կրկնակի ընտրություններն են կամ միջազգային դիտորդական առաքելության ներկայությունը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ՝ Բելառուսում առկա ճգնաժամը կարգավորելու համար: Այդ մասին հաղորդում է AFP-ն:

«Վստահ եմ, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսում են մտավախությունը, թե ինչ է կատարվում Բելառուսում, և ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք աշխատել ճգնաժամը լուծելու համար»,-Սլովենիայում լրագրողների հետ զրույցում ասել է Պոմպեոն:

Իր հերթին, Սլովենիայի վարչապետ Յանեկ Յանսան նշել է, որ միակ խաղաղ լուծումը կրկնակի ընտրություններն են կամ միջազգային դիտորդական առաքելության ներկայությունը: