Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը. մանրամասներ

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են նախագահների հեռախոսազրույցի մանրամասները

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցի մանրամասները:

«Նախագահ Ալիեւը ՌԴ նախագահին տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին բախումների ավարտից հետո՝ հուլիսի 17-ից մինչ օրս մեծացել է Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների տեղափոխման ինտենսիվությունը, եւ դա մտահոգություն եւ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հասարակության մոտ: Նախագահ Ալիեւը նշել է, որ ռազմական բախումից անմիջապես հետո Ռուսաստանից Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 400 տոննա ռազմական նշանակության բեռ, եւ հեռախոսազրույցի գլխավոր նպատակն է պարզել այդ հացը»,-գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ալիեւի մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածության համատեքստում տարածաշրջանային խնդրի վերաբերյալ:

«Ռուսական կողմը նշել է նման գործողությունների անթույլատրելիությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի ակտուալ թեմաներին, հաստատել փոխադարձ տրամադրվածությունը բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա ամրապնդման համար: Իլհամ Ալիեւը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: