Ղազախստանը մտադիր է օգոստոսի 17-ին անցնել ավիահաղորդակցության աստիճանական վերականգնմանը 7 երկրների հետ, որոնց թվում են Բելառուսը, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄԷ-ն, Գերմանիան, Նիդերլանդները և Եգիպտոսը: EADaily-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի հանձնաժողովը:
Նշվում է, որ վերոնշյալ երկրների ավիացիոն իշխանությունների հետ համատեղ նախնական քննարկման է ենթարկվել կանոնավոր չվերթները վերականգնելու հարցը: Ավիահաղորդակցության վերականգնման հստակ ժամկետներ չեն նշվել:
Ղազախստանը պատրաստվում է օգոստոսի 17-ին մեղմացնել համավարակով պայմանավորված խիստ կարանտինային ռեժիմը, որը սահմանվել էր հուլիսի 5-ին: Կորոնավիրուսային հիվանդության գագաթնակետին երկիրը հասել էր հունիսին և հուլիսին, ներկա պահին իրավիճակը կայունանում է: Պաշտոնական տվյալներով` գրանցվել է վարակման 115 000 դեպք, մահվան` մոտ 1500:
0Comments