ՄԱԿ-ը 50 000 տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան՝ պարենի դեֆիցիտի դեմ պայքարի համար

ՄԱԿ ՊՀԾ գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին հայտարարել է, որ Լիբանանում կարող է վերջանալ հացը, եթե նավահանգստի աշխատանքը չհաջողվի վերականգնել 2 շաբաթվա ընթացքում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) 50 000 տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան՝ պարենի դեֆիցիտի դեմ պայքարի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի ՄԱԿ ՊՀԾ գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին հայտարարել է, որ Լիբանանում կարող է վերջանալ հացը, եթե նավահանգստի աշխատանքը չհաջողվի վերականգնել 2 շաբաթվա ընթացքում:

Նա հավելել է, որ ավելի վաղ հանրապետություն է ուղարկվել 17,5 հազար տոննա ցորենով բեռնված նավը, որը կարող է արդեն 2 շաբաթից հասնել Բեյրութ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 000 մարդ մնացել է անօթեւան: Զոհվել է 154 մարդ, տուժել ավելի քան 5000 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: