Կրակոցներ Սպիտակ տան մոտակայքում. Թրամփն արագ լքել է տարածքը

Կրակոցները տեղի են ունեցել Սպիտակ տան ցանկապատի մոտ` շենքի հենց սահմանին
թրամփ

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը երկուշաբթի օրն ընթացող ճեպազրույցի ժամանակ հանկարծակի տարել է նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տան մամուլի կենտրոնից` մոտակայքում հնչած կրակոցների պատճառով, հայտնում է Reuters-ը:

Մի քանի րոպե անց Դոնալդ Թրամփը վերադարձել է եւ հայտարարել, որ անվտանգության ուժերը կրակ են բացել զինված անձի վրա եւ նա հոսպիտալացվել է: ԱՄՆ նախագահը նշել է, որ, ինչպես ինքն է հասկացել, կասկածյալը զինված էր:

Նա հավելել է, որ կրակոցները տեղի են ունեցել Սպիտակ տան ցանկապատի մոտ` շենքի հենց սահմանին:

ԱՄՆ գաղտնի ծառայությունն ավելի ուշ հայտարարել է, որ միջադեպի ընթացքում Սպիտակ տունը չի վնասվել եւ որ գաղտնի ծառայության պահակախմբի հսկողության ներքո գտնվող ոչ ոք վտանգված չի եղել:

Իր թվիթերյան էջին գերատեսչությունը հայտնել էր, որ հետաքննում է գաղտնի ծառայության սպայի մասնակցությամբ կրակոցները: Եւ տղամարդւ, եւ գաղտնի ծառայության աշխատակիցը հոսպիտալացվել են: 

Նշվում է, որ ճեպազրույցից Թրամփի հանկարծակի հեռանալուց քիչ առաջ մամուլի կենտրոնի դռները փակվել էին:

Կրակոցների արդյուքնում այլ զոհեր չկան, հայտնել է նախագահը: Նա բարձր է գնահատել գաղտնի ծառայության արձագանքը կատարվածին եւ նշել է, որ գերատեսչությունը տեղի ունեցածի մանրամասները կունենա ավելի ուշ:

«Մանրամասներ չեն եղել: Մենք դա հենց նոր ենք հայտնաբերել»,- ասել է Թրամփը լրագրողներին: