7 ժամ տևած բախումներից հետո Բելառուսի ուժայիններին հաջողվել է դադարեցնել Մինսկի կենտրոնի շրջափակումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինսում ուժայինները ցուցարարներին Մինսկի կենտրոնից դեպի ծայրամասեր մղելու գործողություն էին սկսել
Live24.am-ը ներկայացնում է

Բելառուսի ոստիկանության ուժերն ու ներքին զորքերի ստորաբաժանումները դադարեցրել են Մինսկի կենտրոնի շրջափակումը:

ТАСС-ի թղթակիցը հաղորդում է, որ շուրջ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայիններին հաջողվել է նրանց հեռացնել փողոցներից: Բելառուսի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները սկսել են լքել Մինսկի կենտրոնական փողոցները:

Վերջին ժամերին բախումների ակտիվ օջախը Մինսկի Կունցեվշչինայի շրջանն էր, որտե ցուցարարները երկաթե ձողերից և բետոնե քարերից բարիկադներ էին կառուցել՝ փակելով Պրիտիցկովո պողոտան և, ի պատասխան նրանց քաղաքի կենտրոնից ետ մղելու ուժային գործողությանը, դյուրավառ հեղուկով լի շշեր էին նետել իրավապահների ուղղությամբ: Հենց այդտեղ էլ նախօրեին ցուցարար էր մահացել բախումների ընթացքում:

Հիշեցնենք, որ Մինսում ուժայինները ցուցարարներին Մինսկի կենտրոնից դեպի ծայրամասեր մղելու գործողություն էին սկսել:

ТАСС-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումները ներքին զորքերի աջակցությամբ սկսել են առաջ շարվել քաղաքի կենտրոնական՝ Պրիտիցկովո փողոցով, վերջինների ետևից՝ ոստիկանության զորքերին հատուկ բեռնատարներ և այլ տրանսպորտային հատուկ միջոցներ:

Ցուցարարներն, ի պատասխան, փակել են մայրուղին ու բարիկադներ կառուցել՝ դյուրավառ հեղուկով շշեր նետելով ուժայինների ուղղությամբ:

Տեղում ցուցարարների թիվը շուրջ 200 է եղել:

Sputnik Беларусь-ն էլ հաղորդում է, որ քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած անձինք հիվանդանոցներ են տեղափոխվում: