Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձ է նախապատրաստվել․ Բելառուսի ՊԱԿ նախագահ

այդ մասին զեկուցվել է նախագահ Լուկաշենկոյին
Սվետլանա Տիխանովսկայա

Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկը հայտարարել է, որ երկրի նախագահական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձ է նախապատրաստվել:

«Ընդդիմության` այսպես կոչված միավորված շտաբից տեղեկություն է ստացվել, որ իրենք մտավախություն ունեն, որ Տիխանովսկայայի դեմ սադրանքներ և մահափորձ տեղի կունենա: ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի բաժինը ևս նման հաղորդագրություն է որսացել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ`հայտարարել է ՊԱԿ նահագահը:

Նրա խոսքով` հաղորդագրությունն ուղարկողի ինքնությունը պարզվել է, նրան շուտով կձերբակալեն: Վերջինս նշել է, որ այդ մասին զեկուցվել է երկրի ղեկավարին, որն էլ հրահանգել է 120 պատրաստված աշխատակիցներից կազմված խումբ ուղարկել միավորված շտաբի պաշտպանությունն ապահովելու համար: