Ազգային ժողովի բակում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները բերման ենթարկվեցին:
Ոստիկանությունը նախազգուշացրեց ակցիայի մասնակցիներին, երկու րոպե ժամանակ տրվեց նրանց մայթն ազատելու համար, սակայն ակցիայի մասնակիցները շարունակեցին գնդակ խաղաl և նշեցին, որ դա չի հակասում պարետի որոշմանը և այդ կերպ են իրականացնում Ամուլսարի պաշտպանությունը: Սակայն, կարճ ժամանակ անց ցուցարարները բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին:
Ակցիան շարունակող ցուցարարներից մեկն ասաց, որ ժամանակն է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամները ավազներից դուրս հանեն գլուխները, և հետևեն իրենց օրինական պահանջին, որովհետև բոլոր ապացույցները կան, որ հանքը չպետք է շահագործվի։
0Comments