Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից

Ավելի վաղ նախագահը ստորագրել էր նաև Մհրյանին ազատելու մասին հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել փոխոստիկանապետ Տիգրան Եսայանին պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխոստիկանապետեր Տիգրան Եսայանի և Հայկ Մհրյանի ազատման մասին մամուլը գրել էր անցյալ շաբաթ։ Տիգրան Եսայանը Tert.am-ի հետ զրույցում իր ազատումն անսպասելի էր համարել։

Ավելի վաղ նախագահը ստորագրել էր նաև Մհրյանին ազատելու մասին հրամանագիրը։