Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մոտ երկու ժամ առաջ վերսկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև

Բախումներն արդեն տեղափոխվել են Լիբանանի խորհրդարանի շենքի մատույցներ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մոտ երկու ժամ առաջ վերսկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև:

Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն:

Բախումներն արդեն տեղափոխվել են Լիբանանի խորհրդարանի շենքի մատույցներ:

Հիշեցնենք՝ հանրահավաքները Բեյրութում սկսվել են օգոստոսի 4-ին:

Մարդիկ դժգոհում են նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո իշխանությունների անգործությունից: