Ասում են՝ Սևանի կառավարական դաչայում երկրի ճակատագրի վրա ազդող շատ հետաքրքիր բաներ են կատարվում. Աշոտյան

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են «Ազատության» դռոնները «հանրային հետաքրքրության» թեմաներով չվերթներ կազմակերպում Վլադիմիր Գասպարյանի, այլ ոչ թե Հրաչյա Հակոբյանի կամ Լենա Նազարյանի թարմ-թարմ ձեռքբերված առանձնատների տարածքում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են «Ազատության» դռոնները «հանրային հետաքրքրության» թեմաներով չվերթներ կազմակերպում Վլադիմիր Գասպարյանի, այլ ոչ թե Հրաչյա Հակոբյանի կամ Լենա Նազարյանի թարմ-թարմ ձեռքբերված առանձնատների տարածքում։

Ասեմ ավելին, «Ազատության» ղեկավարին բզեք, թող մի հատ էլ չվերթ դեպի Սևանի կառավարական դաչա կազմակերպի։ Ասում են՝ երկրի ճակատագրի վրա ազդող շատ հետաքրքիր բաներ են այնտեղ կատարվում»։