Նիկոլի «շնորհիվ» Հայաստանը վեր է ածվել «изгой» պետության. Շարմազանով

Մեկ էլ մի բան.Տավուշի դեպքերից հետո Նիկոլին չի հաջողվել նույնիսկ կապ հաստատել մեր դաշնակից Ռուսաստանի նախագահի հետ

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«2008-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր,որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր:

Այդ նույն օրը Պեկինում մեկնարկել էին օլիմպիական խաղերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Չինաստանում էր:

Ասում են , ստանալով վրաց-օսական պատերազմի մասին լուրը, Սարգսյանը անմիջապես կապ է հաստատում Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ և խնդրում Հայաստանին տրամադրել անհրաժեշտ չափի վառելիք և պարենամթերք: Բարեկամ Իրանի նախագահն առանց երկմտելու իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու իր ընկերոջն ու եղբայրական Հայաստանին:

Այս թեմային անդրադարձա,որպեսզի որոշ «սորոսական» ու ապազգային արարածեր հասկանան,որ պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու լայքերով չեն լինում:

Մեկ էլ մի բան.Տավուշի դեպքերից հետո Նիկոլին չի հաջողվել նույնիսկ կապ հաստատել մեր դաշնակից Ռուսաստանի նախագահի հետ:

Հ.Գ. Նիկոլի «շնորհիվ» Հայաստանը վեր է ածվել «изгой» պետության»: