Համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում կայունանում է. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կա իրական հնարավորություն վարակի դեպքերը նվազեցնել այնքան, որպեսզի կորոնավիրուսն այլեւս խնդիր չլինի երկրի առողջապահական համակարգի համար

Կորոնավիրուսով 300 պացիենտ ծանր վիճակում է, 68-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 24 մարդ միացված էթոքերի օդափոխման սարքերին: Այս մասին օգոստոսի 5-ին պարետատան գրասենյակի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքերով՝ կա իրական հնարավորություն վարակի դեպքերը նվազեցնել այնքան, որպեսզի կորոնավիրուսն այլեւս խնդիր չլինի երկրի առողջապահական համակարգի համար:

«Կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող բուժհիմնարկների քանակը 20-ից նվազել է 15-ի: Մեր բոլոր ջանքերն արդյունք են տալիս, քանի որ համաճարակաբանական իրավիճակը կայունանում է»,- ընդգծեց նախարարը: