Պարետ. Արտակարգ դրությունը Հայաստանում կերկարաձգվի ևս մեկ ամսով, որոշ սահմանափակումներ կվերանայվեն

Նա հավելեց, որ բոլոր վերջնական որոշումները կկայացվեն հետագայում, սակայն, սա, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստանում արտակարգ դրության վերջին երկարաձգումը

Չնայած այն բանին, որ որոշում է կայացվել արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին, միեւնույն ժամանակ կարող են վերանայվել երկիր արտասահմանյան քաղաքացիների մուտքի սահմանափակումները, արտադրանքի արտահանումը եւ հասարակական միջոցառումներ ու հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը: Այս մասին օգոստոսի 5-ին պարետատան գրասենյակի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նա հավելեց, որ բոլոր վերջնական որոշումները կկայացվեն հետագայում, սակայն, սա, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստանում արտակարգ դրության վերջին երկարաձգումը:

«Տեղի է ունեցել ծրագրային մոդելի առաջին քննարկումը, որը վերաբերում է ուսումնական տարվա սկիզբին: Աշխատանքները կավարտվեն օգոստոսի 10-ին, որից հետո որոշում կկայացվի: Մոդելներ են մշակվում նաեւ այլ ոլորտների համար»,- նշեց Ավինյանը: