Օգոստոսի 3-ին, ժամը 21:30-ին Ոստիկանությունը «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ 2-ամյա երեխա է մահացել:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իրականացվում է հետաքննություն:
Նշենք, որ ըստ shamshyan.com-ի՝ մահացել է 2-ամյա տղա, որը նշված ԲԿ էր տեղափոխվել հուլիսի 18-ին Ավան վարչական շրջանի իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։
0Comments