Սկանդալային գրառում. Մարգարիտա Սիմոնյանը մեջբերել է Նիկոլ Փաշինյանին

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, քանի որ նրանք որևէ բան չեն արել, որպեսզի մենք այսօր ապրենք ավելի արժանի ու հպարտ. Նիկոլ Փաշինյան

«Եկեք վերջ տանք գովերգել մեր նախնիներին ու մի շատ պրագմատիկ հարց տանք ինքներս մեզ. Ի՞նչ են ժառանգել մեզ մեր նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո: Ոչինչ: Ավելին քան՝ ոչինչ: Քանի որ ոչինչն այն է, երբ մենք պետք է սկսենք զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ, թե ինչ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են ընդամենը ցեղասպանություններ, ստորացումներ, դավաճանություններ ու անբարոյականություն, որոնք հաղթահարելը շատ բարդ է:

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, քանի որ նրանք որևէ բան չեն արել, որպեսզի մենք այսօր ապրենք ավելի արժանի ու հպարտ:

Մեր նախնիները հոգ չեն տարել իրենց ապագա սերունդների համար՝ գոնե այնպես, ինչպես բնազդաբար անում են կենդանիները:

Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովերգում են մեր նախնիներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանին, ով այդ մասին խոսել է 2005 թվականին: